Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Բարեգործական համերգի հասույթը՝ ապրիլյան պատերազմի մասնակիցների ընտանիքներին

Բարեգործական համերգի հասույթը՝ ապրիլյան պատերազմի մասնակիցների ընտանիքներին
18.12.2016 | 02:20

Դեկտեմբերի 18-ին, ժամը 18:00-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Ազգ-բանակ» խորագրով բարեգործական համերգ՝ Թաթուլ Ալթունյանի անվան հայկական երգի պարի պետական և ՀՀ ԶՈՒ երգի պարի համույթների մասնակցությամբ: «Համերգի ողջ հասույթը փոխանցվելու է ապրիլյան քառօրյա մարտական գործողություններին մասնակցած զինվորների ընտանիքներին»,- հաղորդում է ՊՆ-ն:

Դիտվել է՝ 1891

Մեկնաբանություններ